Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՓՈԽԶԻՋՈՒՄՆԵՐԻՆ ՊԱՏՐԱՍՏ ՉԵՆ

Ապրիլ 28,2010 00:00

«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնը (տնօրեն Ահարոն Ադիբեկյան) Արցախի ազատամարտիկների միության երիտասարդական թեւի օգնությամբ ԼՂՀ-ում խորհրդարանական ընտրություններից առաջ հարցում է իրականացրել, ըստ որի՝ ղարաբաղցիների 84,4 տոկոսը ԼՂ հարցում որեւէ փոխզիջման պատրաստ չէ գնալ: Ադրբեջանցիների՝ Ղարաբաղ վերադարձին դեմ է արտահայտվել հարցվածների 93 տոկոսը, իսկ հայ-թուրքական գործընթացի համատեքստում ԼՂ հարցում զիջումներին դեմ է 85 տոկոսը:

Ըստ Ահարոն Ադիբեկյանի, ԼՂ խնդրի լուծման հարցում ղարաբաղցիները ամենից շատ վստահում են Սերժ Սարգսյանին (28,4%), Բակո Սահակյանին՝ (25%), հետո Մեդվեդեւ-Պուտին զույգին (9,9%) եւ Ռոբերտ Քոչարյանին (6,8%): Հարցումը ցույց է տվել, որ նվազել է Հայաստանին միանալ ցանկացողների թիվը, իսկ փոխզիջումների հարցում երիտասարդներն ավելի արմատական են տրամադրված եւ միանշանակ կողմ են անկախությանը, այնինչ մեծերն ավելի են հակված ճկուն որոշումների։ Ադիբեկյանի հարցման համաձայն, նախորդ ընտրությունների համեմատ, այս անգամ հետաքրքրությունը ավելի մեծ է՝ կապված Ղարաբաղի հարցի ակտիվացման հետ: Հարցվածների 80 տոկոսը հետեւում է ԼՂՀ ընտրական գործընթացին: Մոտակա օրերին «Սոցիոմետրը» եւս մեկ հարցում կանցկացնի, քանի որ ընտրարշավի ընթացքում շատ բան փոխվում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել