Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՅՈՑ ՎԵՀԱՓԱՌԸ՝ ԲԱՔՎԻ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Ապրիլ 28,2010 00:00

Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Հանդիպմանը ներկա են եղել Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ Ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեն, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը եւ Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանը: Հանդիպմանը անդրադարձ է կատարվել ԼՂ հակամարտությանն առնչվող հարցերին: Նույն օրը Ամենայն Հայոց Կաթողիկոսը շքախմբի ուղեկցությամբ այցելել է Բաքվի Ս. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցի, որը ներկայումս գործածվում է իբրեւ գրապահոց: Նորին Սրբությունը ծանոթացել է 1990թ. հրդեհից վնասված եկեղեցու վիճակին եւ հույս հայտնել, որ Աստծո ողորմությամբ եկեղեցին վերստին դռները կբացի հավատացյալների առջեւ՝ շարունակելով իր առաքելությունը: Ապա եկեղեցում տասնամյակներ անց հնչել է հայոց աղոթքն ու շարականը: Երեկոյան Ադրբեջանի նախագահի կողմից կրոնապետերին ի պատիվ տրված ճաշկերույթից հետո Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը վերադարձել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Բաքվում գագաթաժողովի աշխատանքներին կշարունակեն մասնակցել Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը եւ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել