Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՆԱՔ ԲԱՐՈՎ, ԿԱԶԻՆՈՆԵՐ

Ապրիլ 28,2010 00:00

\"\"

\"\"

Երեկ Ազգային ժողովը փոփոխություններ եւ լրացումներ կատարեց «Շահումով խաղերի եւ խաղատների մասին», ըստ որոնց՝ 2013 թվականի հունվարի 1-ից շահումով խաղերը կարող են կազմակերպվել միայն Ծաղկաձոր, Սեւան, Ջերմուկ համայնքների վարչական սահմաններում: Տվյալ գործունեությունը կարող է կազմակերպվել նաեւ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի եւ «Երեւան» ազատ տնտեսական գոտու տարածքներում, ինչպես նաեւ ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած 40 միլիարդ դրամից ավելի ներդրումային ծրագրի դեպքում՝ Երեւան քաղաքից դուրս գտնվող կառավարության կողմից սահմանված վայրերում եւ չափանիշներին համապատասխան: Այդպիսով, լուսանկարներում պատկերված կազինոները, ըստ ամենայնի, վերապրոֆիլավորվելու են, որոշ տեղեկությունների համաձայն՝ դրանք դառնալու են գիշերային ակումբներ: Վերջիններս, իրենց հերթին, դուրս են հանվելու Երեւանի սահմաններից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել