Ապրիլի 10-ին Սմոլենսկի մոտ ավիավթարի արդյունքում զոհված Լեհաստանի նախկին նախագահ Լեհ Կաչինսկիի եղբայրը՝ «Իրավունք եւ արդարություն» կուսակցության ներկայացուցիչ Յարոսլավ Կաչինսկին կմասնակցի հունիսի 20-ին այդ երկրում կայանալիք նախագահական արտահերթ ընտրություններին: Այդպիսի որոշում ընդունել է կուսակցությունը՝ իր կողմից Լեհաստանի նախագահի թեկնածու առաջադրելով Յարոսլավ Կաչինսկիին: BBC-ի մատուցմամբ, մինչեւ ողբերգական ավիավթարը, ենթադրվում էր, որ երկրի նախագահական ընտրություններում այդ կուսակցությունը կրկին առաջադրելու է Լեհ Կաչինսկիի թեկնածությունը: