Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՆՍԿՆ ՈՒ ՄՈՍԿՎԱՆ ԳԺՏՎԵԼՈՒ ԱՌԻԹ ԵՆ ՄԱՆ ԳԱԼԻՍ

Ապրիլ 27,2010 00:00

Ղրղըզստանում տեղի ունեցած հեղաշրջումը տարբեր տեսանկյուններից գնահատող Մոսկվայի եւ Մինսկի միջեւ հեռակա բանավեճը շարունակվում է: «Newsru»-ի մատուցմամբ, բանը հասել է նրան, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կիրակի օրը Մոսկվային հիշեցրել է Բելառուսի տարածքում ռուսական ռազմական հենակետերի ներկայության մասին՝ շեշտելով, որ դրանց համար Մինսկը «զրո ռուբլի եւ զրո կոպեկ է ստանում»: Միաժամանակ Բելառուսի խորհրդարանի պատգամավորներն ու շարքային քաղաքացիները ռուսական ղեկավարությանը խորհուրդ են տվել «չափավորել իրենց կայսերական հավակնությունները»:
Նույն աղբյուրը տեղեկացնում է, որ օրերս ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հասկացնել էր տվել, որ Ղրղըզստանի պաշտոնանկ արված նախագահ Կուրմանբեկ Բակիեւին Բելառուս հրավիրելը կարող է Մինսկի համար Ռուսաստանի կողմից տնտեսական աջակցության կրճատման պատճառ դառնալ: Իր հերթին Լուկաշենկոն հիշեցրել է, որ ավելի վաղ, 2005թ. մարտին Մոսկվան ապաստան էր տրամադրել Ղրղըզստանի նախկին նախագահ Ասկար Ակաեւին, եւ այն ժամանակվա նախագահ Պուտինն էլ հայտարարել էր, թե Մոսկվան չի առարկի Ակաեւի՝ Ռուսաստան տեղափոխվելու հնարավորությանը: «Ինչո՞ւ այն ժամանակ դա հնարավոր է համարվել, իսկ ներկայիս նախագահի Բելառուս գալը՝ անհնարին: Մեդվեդեւը, թերեւս, նեղացել է, որբ Բակիեւը ոչ թե Ռուսաստան է եկել, այլ գնացել է Բելառուս: Բայց Կուրմանբեկ Սալիեւիչը, ըստ ամենայնի, դրա համար ծանրակշիռ պատճառներ է ունեցել»,- տարակուսել է Լուկաշենկոն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել