Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄԵՆՈՒՄ ՊԱՅԹԵՑՎԵԼ Է ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻ ՄԵՔԵՆԱՆ

Ապրիլ 27,2010 00:00

Եմենում մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է Մեծ Բրիտանիայի դեսպան Տիմ Թորլոտի ծառայողական մեքենան: Ինչպես փոխանցում է «Reuters»-ը, դեսպանը չի տուժել եւ այժմ նրան ոչ մի վտանգ չի սպառնում: Փոխարենը, ականատեսների պնդմամբ, զոհվել է ինքը՝ մահապարտը: Այլ զոհերի մասին ոչինչ չի հաղորդվում: Աղբյուրի ունեցած տեղեկություններով, մեքենայի պայթյունի պահին Թորլոտը դեսպանատուն գնալու ճանապարհին է եղել: Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն հայտարարել է, թե մեծ ուշադրությամբ ուսումնասիրում են տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները: Թորլոտը Եմենում դեսպան էր նշանակվել 2007թ.-ին, իսկ մինչ այդ դիվանագիտական առաքելությամբ եղել էր Բաղդադում:
Վերջին շրջանում Եմենում արեւմտյան երկրների դեսպանատների պահպանությունը ուժեղացված է եղել, եւ դա պայմանավորված էր նրանով, որ ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան հասկացնել էին տվել, որ մտադիր են ավելի մեծ դերակատարում ունենալ երկրում կայունության ապահովման գործում: 2010թ.-ին, այն բանից հետո, երբ այդ երկրում «Ալ-Քաիդայի» գրոհայիններից մեկը՝ Եվրոպայից դեպի ԱՄՆ թռչող ինքնաթիռը պայթեցնելու անհաջող փորձ էր իրականացրել: Այս տարվա հունվարին Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ն ժամանակավորապես դադարեցրել էին Եմենում իրենց դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքները՝ «Ալ-Քաիդայի» կողմից հարձակումների վտանգի առկայության պատճառով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել