Ապրիլի 25-ին Վանաձորի Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցու դահլիճում Ազգային նոր պահպանողական շարժման Լոռու մարզային կոմիտեն կազմակերպել էր Մեծ եղեռնի 95-րդ տարելիցին նվիրված միջոցառում: «Մոռացության մատնել Եղեռնը՝ նշանակում է անարգել մեկուկես միլիոն անմեղ զոհերի հեղված արյունը: Թուրքիան այժմ անիրավացիորեն փորձում է սրբագրել Օսմանյան կայսրության ղեկավարների ոճրագործությունը՝ հայ ժողովրդի մի ստվար հատվածի հանդեպ»,- ասաց ԱՆՊՇ Լոռու մարզային կոմիտեի ղեկավար Ռաֆայել Մուրադյանը: «Նման միջոցառումների ժամանակ է երեւում ազգի համախմբվածությունը ազգային կարեւոր խնդիրների շուրջ, մենք դեռ մեր ներսում էլ խնդիր ունենք համախմբվելու»,- ասաց Սբ. Գրիրգոր Նարեկացի եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Վահան քահանա Ազարյանը: