Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱԽՎԱԾ ԵՆ ԳՏԵԼ

Ապրիլ 27,2010 00:00

Ապրիլի 22-ի առավոտյան Կողբ գյուղի 54-ամյա բնակչուհի Մարիետա Սուրենի Հակոբյանը դուրս էր եկել գյուղից շուրջ 8 կմ հեռու գտնվող Շեկրանի թալա հանդամասում գտնվող իրենց տնակից եւ երեկոյան չէր վերադարձել: Հաջորդ օրը նրա կորչելու մասին հայտարարություն է տրվել Նոյեմբերյանի «Քամուտ» հեռուստաընկերությամբ, ընտանիքի անդամները դիմել էին ոստիկանություն, հարազատներն ու համագյուղացիները որոնողական խումբ էին կազմել: Երկու օր անց Մարիետա Հակոբյանին կախված են գտել Այրում քաղաքի շրջակա մի հանդամասում: Կատարվածը, հավանաբար, ինքնասպանություն է: Մեր տեղեկություններով՝ կինը հոգեկան շեղումներ ուներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել