Լրահոս
Օրվա լրահոսը

Հատուկ դպրոցի ուսուցչի գործը

Ապրիլ 27,2010 00:00

\"\"Երեկ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Ա. Գաբրիելյանի նախագահությամբ, սկսվեց Նուբարաշենի թիվ 11 դպրոցի նախկին ուսուցիչ Լեւոն Ավագյանի նկատմամբ հարուցված քրեական գործի քննությունը: Նա մեղադրվում է անչափահաս աշակերտուհիների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար: Ճերմակած ամբաստանյալը դատարան էր ներկայացել իր պաշտպանի՝ Վիկտորյա Կիրակոսյանի հետ, որից, սակայն, հրաժարվեց, ասելով, թե նիստից առաջ տարաձայնություններ է ունեցել նրա հետ: Հասկանալի է, որ ամբաստանյալը իր պաշտպանական մարտավարությունից ելնելով վարվեց այդպես, քանի որ «տարաձայնությունների մասին» նրան հուշում էր հենց ինքը՝ պաշտպանը: Դատարանը մինչեւ մայիսի 4-ը նրան տվեց ժամանակ՝ նոր պաշտպան ներգրավելու համար, մինչ այդ հարցնելով, թե, արդյոք, նյութական վիճակը հնարավորություն կտա՞ պաշտպան վարձելու: Պարզվեց՝ հանրային պաշտպանի կարիք ամբաստանյալը չուներ եւ, հետեւաբար, նրան կպաշտպանի նոր պաշտպանը:
Տուժողներից Հասմիկ Սինանյանի պաշտպանն է Տիգրան Հայրապետյանը, որը հայտնեց, թե տուժողին տարել են Էրեբունու ոստիկանություն: Հասմիկի կողքին է մեկ այլ ներկայացուցիչ՝ Ավագ Լալայանը, որը ճշտում էր, թե ինչո՞ւ են իր վստահորդին պահում ոստիկանությունում:
Այս գործով մեղադրողն է Երեւանի դատախազության դատախազ Կարեն Բատիկյանը:
Դատարանը ճշտեց, որ տուժողներից դատարան է ներկայացել միայն Դ. Մ.-ն:
Կային վկաներ, որոնք դուրս հրավիրվեցին նիստերի դահլիճից:
Դատաքննությունը հետաձգվեց, դեռ չի հրապարակվել մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը: Չի բացառվում, որ դատաքննությունը դրանից հետո ընթանա դռնփակ ընթացակարգով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել