Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՆԱՔԵՌԻ ՋՈՒՐԸ ՇՈՒՏՈՎ ԿԿԱՐԳԱՎՈՐՎԻ

Ապրիլ 27,2010 00:00

Արդեն 10 օր է, ինչ Քանաքեռ թաղամասի ջրամատակարարումը անկանոն է իրականացվում: Դրա պատճառը Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի հարեւանությամբ գտնվող բնակելի տների ջրատար խողովակների անցկացումն է: Այդ աշխատանքների թեժ պահերին տեղում աշխատող բանվորները անջատում են թաղամասի ջրամատակարարումը, եւ դա կարող է տեւել 8 ժամից ավելի: Այս մասին օրերս «Առավոտին» դժգոհեցին թաղամասի բնակիչները: Նրանց խոսքերով, ջրամատակարարումը դադարեցվում է հատկապես ցերեկվա ժամերին. «Հավանաբար՝ մտածում են, որ այդ ժամերին տանը քիչ մարդ կա, սակայն այդ ժամերին էլ տնային տնտեսուհիները սկսում են իրենց գործերն անել, ինչի համար ուղղակի անհրաժեշտ է ջուր ունենալը: Վերջին ամիսներին ջրամատակարարումը բարելավվել էր, սակայն հիմա գրեթե ամբողջ օրը ջուր չենք ունենում»: Իսկ երբ բնակիչներն իրենց բողոքներով զանգում են «Երեւան ջուր» ընկերության «թեժ գիծ»՝ 1-85, այնտեղից ամեն օր հավաստիացնում են, որ շուտով այդ աշխատանքները վերջանալու են, եւ ջրամատակարարումը լինելու է նախկինի պես, սակայն 10 օր է՝  աշխատանքները չեն վերջանում: Նշենք, որ ջրատարի անցկացման համար փորվել է թաղամասի կենտրոնական փողոցի մի հատվածը, եւ քանի որ այդ փողոցով երթեւեկում են նաեւ երթուղայիններ, այժմ ծանրաբեռնված ժամերին այստեղ խցանում է ստացվում:
Այս առնչությամբ, «Երեւան ջուր» ընկերության մամուլի ծառայությունից «Առավոտին» պարզաբանեցին, որ իրենց էլ խոստացել են այդ աշխատանքները հնարավորինս շուտ վերջացնել: Իրենց տեղեկություններով, շինաշխատանքների ավարտի ժամկետների խախտումներ չկան դեռեւս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել