Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ

Ապրիլ 27,2010 00:00

Համաձայն tert.am-ի՝ երեկ Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է առաջին եռամսյակի խոշոր հարկատուների ցանկը, ըստ որի, առաջին եռյակը կազմում են «Հայռուսգազարդը»՝ 5.24 մլրդ դրամ, «Ալեքս Գրիգը»՝ 4.48 մլրդ դրամ եւ «Արմենտելը»՝ 3.46 մլրդ դրամ։ 2010թ. առաջին երեք ամիսներին Հայաստանի 1000 խոշոր հարկատուները միասին վերցրած 31%-ով ավելի շատ հարկ են մուծել, քան 2009թ. նույն ժամանակաշրջանում։ Աճ են արձանագրել առաջատար 20-յակում ընդգրկված բոլոր ընկերությունները։ Աճի տեսանկյունից հատկապես աչքի են ընկնում հանքարդյունաբերական ընկերությունները։ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», որի աշխատանքները, ճգնաժամով պայմանավորված, մոտ էին կաթվածահար լինելուն, արդեն շտկել է իրավիճակը եւ այս տարվա առաջին եռամսյակում շուրջ 4.5 անգամ (335%–ով) ավելի շատ հարկ մուծել, քան անցյալ տարի եւ հայտնվել 11-րդ տեղում՝ անցյալ տարվա 45-րդի փոխարեն։ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը» աճ է արձանագրել գրեթե 25 անգամ՝ անցյալ տարվա 28.3 մլն դրամի համեմատ մուծելով 700 մլն դրամ։ «Դինո գոլդ մայնինգի» աճը մի փոքր համեստ է՝ ընդամենը 71%, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ այս ընկերությունը հիմնականում զբաղված է ոսկու արդյունահանմամբ, ի տարբերություն նախորդ երկուսի։ Ի դեպ, նման աճի պատճառը մեծ մասամբ նաեւ միջազգային շուկաներում պղնձի եւ մոլիբդենի գների աճն է։ Մասնավորապես, պղնձի գինը 2008թ. աշնանը դեպի ներքեւ հատեց 3000 դոլարի սահմանը, իսկ ներկայում այն գերազանցում է 7700 դոլարը։ Մյուս ցցուն տարբերությունը «Օրանժ Արմենիայի» 9293%-անոց աճն է, ինչի պատճառը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել