Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան չի արհամարհի Ադրբեջանի իրավունքները

Ապրիլ 27,2010 00:00

Անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու Օբամայի կոչին` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր Արդարության եւ զարգացման կուսակցության անունից նշել է, որ երբեք չի արհամարհի Ադրբեջանի իրավունքները: Ինչպես հաղորդում է «Արմինֆո»-ն, «Անադոլու» թուրքական գործակալությանը  Էրդողանն ասել է,  որ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանի հետ ստորագրված Արձանագրություններն ուժի մեջ չեն մտնի այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն չի հաստատվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել