Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշազադեն համաձայն չէ Ալիեւի հետ

Ապրիլ 27,2010 00:00

Լեռնային Ղարաբաղի հարցը միայն երկու երկրների խնդիրը չէ: Այն պետք է լուծվի միջէթնիկական եւ միջկրոնական երկխոսության շրջանակներում: Ինչպես հաղորդում է «Արմինֆո»-ն, հղում անելով Day.az-ին, այդ մասին հայտարարել է Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն:
«Մենք՝ ԱՊՀ երկրների կրոնական առաջնորդներս, պետք է ստեղծենք այնպիսի միջավայր, որտեղ ժողովուրդները կմերձենան միմյանց»,- ասել է Ա. Փաշազադեն նախօրեին Բաքվում ԱՊՀ միջկրոնական խորհրդի գագաթնաժողովի բացման ժամանակ: Խորհրդի աշխատանքին մասնակցում է նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը:
«Կրոնական առաջնորդները չեն կարող անտարբեր մնալ մեր երկրներում առկա խնդիրների նկատմամբ»,- ասել է նա: Կովկասի մահմեդականների վարչության ղեկավարն աջակցություն է հայտնել Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի վերջերս Երեւանում հնչեցրած տեսակետին, թե Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով եւ միաժամանակ համոզմունք հայտնել, որ եկեղեցու բազմադարյա փորձը կարող է կիրառվել ժողովուրդների հարաբերություններում:
Հիշյալ խաղաղասեր հայտարարությունները խիստ հակասում են ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու՝ ԱՀ նախագահ Ի. Ալիեւի մշտական սպառնալիքներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել