Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ՝ ՃԱՆԱՉԵԼ ԼՂՀ-Ն

Ապրիլ 27,2010 00:00

ԼՂՀ արտաքին քաղաքականության ու անվտանգության հանրային խորհուրդը ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթաց նախաձեռնելու կոչով դիմել է Սփյուռքի հայկական կազմակերպություններին. «Արեւմտյան հանրությունը, Սփյուռքի հայկական կազմակերպությունների աջակցությամբ, ակտիվացրել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը՝ որպես ներազդելու միջոց թուրքական ղեկավարության վրա, որը հրաժարվում է հայ-թուրքական հաշտեցման գործընթացում ստանձնած պարտավորությունների կատարումից։ Ի պատասխան այդ ներազդման՝ Թուրքիայի քաղաքական ղեկավարության ներկայացուցիչները հայտարարեցին տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման սպառնալիքի մասին։ Նկատի ունենալով Թուրքիայի մերձավորագույն դաշնակից Ադրբեջանի ռազմատենչ ծրագրերը՝ կարելի է չկասկածել, թե հատկապես որտեղից եւ ինչ ուղղությամբ կարող է սկսվել այդ ապակայունացումը։ Դրա հետ կապված՝ հրատապ է դարձել ԼՂՀ անվտանգության ամրակայման, այսինքն՝ նոր ցեղասպանության վտանգի կրկնման բացառման խնդիրը, այս անգամ արդեն Արեւելյան Հայաստանում։ ԼՂՀ արտաքին քաղաքականության ու անվտանգության հանրային խորհուրդը գտնում է, որ մեր ժողովրդի համար այնպիսի կարեւոր խնդրի լուծման հետ միասին, ինչպիսին Ցեղասպանության ճանաչումն է, սփյուռքահայ կազմակերպություններին հարկ է քննարկել նաեւ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հարցը որպես իրենց գործունեության հավասարազոր առաջնահերթ ուղղություն»,- ասված է  երեկ տարածած հայտարարության մեջ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել