Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ԿՄԵԿՆԵՆ ԵՐԿՈՒՍՈՎ

Ապրիլ 27,2010 00:00

\"\"

«Ժառանգություն» խմբակցության  պատգամավոր Զարուհի  Փոստանջյանը ԱԺ հերթական քառօրյաների արանքում հասցրեց երեխա ունենալ եւ երեկ, պարտաճանաչ պատգամավորի պես,
նիստի սկզբից 10 րոպե հետո հայտնվեց խորհրդարանի դահլիճում: «Ժառանգության» նրա գործընկերները ողջագուրվեցին 4 երեխաների մայր պատգամավորի հետ: Եթե Եվրախորհուրդը իր խոստումը կատարի (հրավերն արդեն ուղարկվել է) եւ, իրոք, հոգա պատգամավորի եւ նրա
18 օրական դստեր ճանապարհածախսն ու Ստրասբուրգում մնալու ծախսերը, տիկին Փոստանջյանը ԵԽԽՎ-ի նիստերի կմեկնի դստեր հետ: Հիշեցնենք, որ ԱԺ նախագահի որոշմամբ, տիկին Փոստանջյանը դուրս է մնացել ՀՀ հիմնական պատվիրակությունից եւ այժմ փոխարինողների կազմում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել