Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ԳԹԿ-ՈՒՄ

Ապրիլ 24,2010 00:00

Օրերս ԳԹԿ-ում տեղի ունեցավ ԳԹԿ-ի ներկայացուցիչների եւ ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների, բուհերում ձեւավորված ընդունող հանձնաժողովների պատասխանատու քարտուղարների հանդիպումը:
Քննարկվել է 2010թ. բուհում դիմորդների փաստաթղթերի ընդունման եւ հայտագրման գործընթացը: Համաձայն ՀՀ կառավարության 2010թ. մարտի 11-ի N 238-Ն որոշման, որով հաստատվել է ՀՀ բուհերի ընդունելության կարգը, դիմորդների փաստաթղթերի ընդունումն ու մասնագիտությունների հայտագրումը իրականացվելու է մայիսի 5-ից մինչեւ հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Օտարերկրյա քաղաքացիների, օտարերկրյա պետությունների տվյալ ուսումնական տարում ավարտած՝ ՀՀ քաղաքացիների եւ 2010թ. գարնանային զորակոչից զորացրված դիմորդների փաստաթղթերն ընդունվելու են մինչեւ հուլիսի 10-ը: Ի տարբերություն նախորդ տարիների, երբ դիմորդը կարող էր հայտագրել միայն տվյալ քաղաքի մեկ կամ մի քանի բուհերի՝ մինչեւ երկու անվճար եւ վեց վճարովի մասնագիտությունները, 2010թ. դիմորդը կարող է հայտագրել ՀՀ մեկ կամ մի քանի բուհերի՝ մինչեւ երկու անվճար եւ վեց վճարովի մասնագիտությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել