ՀՀ ոստիկանության տեղեկատվության վարչությունից երեկ հայտնեցին, որ ապրիլի 19-ին, ժամը 12.40-ին, «Նուբարաշեն» հոգեբուժական դիսպանսերից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 11.15-ին, հատուկ տիպի հարկադիր բաժանմունքի հիվանդասենյակում հանկարծամահ է եղել դատապարտյալ՝ 59-ամյա Արտյոմ Պողոսյանը:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չէին հայտնաբերվել:
Ապրիլի 20-ին դիակի դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ մահը վրա է հասել գանգուղեղային փակ, բութ վնասվածքի հետեւանքով:
Դեպքի առթիվ ապրիլի 22-ին ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի մեղադրանքով հարուցվել է քրեական գործ: