Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ-Ն ՈՐՈՇԵՑ

Ապրիլ 24,2010 00:00

Երեկ ՀՀ սահմանադրական դատարանը պետք է շարունակեր ԱԺ ընտրությունների թիվ 10 ընտրատարածքի արդյունքների վիճարկման կապակցությամբ ԱԺ պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի դիմումի քննությունը: ՍԴ-ն նախորդ նիստում որոշել էր գրավոր ընթացակարգով անցկացնել գործի քննությունը եւ այդ կապակցությամբ, ինչպես մեկ նախադասությամբ տեղեկացրեց զեկուցող, ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը, ստացվել էին պատասխանողների՝ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի բացատրությունները: Դիմումատու կողմը երեկ դատարան  չեկավ, քանի որ նախորդ նիստին հրաժարվել էին: Նրանք գտնում էին, որ առանց ԱԺ պատգամավորության թեկնածուի՝ ազատազրկման վայրում գտնվող Նիկոլ Փաշինյանի մասնակցության, հնարավոր չէ գործի բազմակողմանի քննություն: Հիշեցնենք, որ դիմումատու կողմը պահանջում էր անվավեր ճանաչել թիվ 10 ընտրատարածքի ընտրությունները: Դատարանը անցավ խորհրդակցական սենյակ: Ընտրատարածքային հանձնաժողովի հունվարի 14-ի 17-Ա որոշումը թողնել անփոփոխ: Դա նշանակում է, որ ընտրություններն անցել են առանց խախտումների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել