Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՈՒՆ ՄՈՐ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ

Ապրիլ 24,2010 00:00

Երեկ մեկնարկել է «Երեխայի առողջությունն առաջնային է» քարոզարշավը, որի կազմակերպիչները կոչ են անում պետական մարմիններին՝ առողջապահության ոլորտին հատկացվող գումարներն ավելացնել, մշակելով եւ կիրառելով նոր մեխանիզմներ: Այն նախաձեռնել են «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպությունն ու առողջապահության նախարարությունը: Ակցիան նպատակ ունի նաեւ հանրապետության բոլոր մարզերը ապահովել որակյալ մասնագետներով: Միջոցառմանը ներկա էին ԱԺ առողջապահության, մայրության ու մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, «Վորլդ Վիժն» հայաստանյան գրասենյակի տնօրեն Իբրահամ Սթրոնգը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել