Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱԶԻ ՆԵՐԿՐՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ

Ապրիլ 24,2010 00:00

2010 թվականի առաջին եռամսյակում, նախորդ տարվա համեմատությամբ, 14%-ով նվազել են Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները՝ կազմելով շուրջ 575 մլն խմ: «Արմինֆոն» տեղեկացնում է, որ համաձայն «ՀայՌուսգազարդի» տեղեկությունների՝ նշված ժամանակահատվածում իրացվել է շուրջ 536.5 մլն խմ գազ, ինչը 14,2%-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից: Նախորդ տարվա համեմատությամբ 20,1%-ով նվազել են բնակչության կողմից բնական գազի սպառման ծավալները՝ կազմելով 214.1 մլն խմ: Էներգետիկայի բնագավառը իրացրել է շուրջ 98.9 մլն խմ, ինչը 20,9%-ով պակաս է նախորդ տարվանից: Փոքր-ինչ ավելացել են արդյունաբերության սպառման ծավալները՝ 75.2 մլն խմ, ինչը 1,8%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսների ընթացքում 6,6%-ով նվազել են ԱԳԼՃԿ-ների կողմից իրացված բնական գազի ծավալները՝ կազմելով 65.3 մլն խմ: 6,4%-ով նվազել է նաեւ սպառումը այլ սպառողների կողմից՝ կազմելով շուրջ 83 մլն խմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել