Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՂԵԼ ԵՆՔ, ԿԱՆՔ ՈՒ ՊԻՏԻ ԼԻՆԵՆՔ

Ապրիլ 24,2010 00:00

Մարդկության հայ տեսակը բնության առեղծվածներից է: Բազմադարյա պատմության ընթացքում որքան էլ հարեւան ցեղերն ու ժողովուրդները ջանացել են վերացնել, բազմապատիկ ուժեղացել է մեր գենը: Եվ հայը ոչ միայն գոյատեւել է, այլեւ՝ պայքարել, արարել ու հաղթել:
Մարդկության մեծագույն նվաճումներից են Հին Հունաստանում դեռեւս Քրիստոսի ծնունդից շատ դարեր առաջ ծնունդ առած օլիմպիական խաղերը, որոնց հեղինակությունն այնքան մեծ է եղել, որ դրանց անցկացման ժամանակ դադարեցվել են պատերազմները, իսկ հաղթողները՝ օլիմպիոնիկեսները, դասվել են կիսաաստվածների շարքը:
Ըստ պատմական տվյալների, հնագույն օլիմպիական խաղերի տարեգրությունն սկսվում է մ.թ.ա. 776 թվականից: Պատմիչների վկայությամբ, հնագույն օլիմպիական խաղերին մասնակցել են նաեւ հայ արքաները եւ չեմպիոն դարձել:
Հին օլիմպիական խաղերը շարունակվել են մինչեւ մ.թ. 394 թվականը, երբ Հռոմի կայսր Թեոդիոս 1-ինը դրանց անցկացումը, որպես հեթանոսական ծես, հրովարտակով դադարեցրեց:
Ժամանակակից օլիմպիական խաղերի վերածնունդը սկսվեց 1894 թվականին, ֆրանսիացի Պիեռ դե Կուբերտենի անմիջական ջանքերով: Իսկ անդրանիկ մեկնարկը տրվեց երկու տարի հետո: Հայաստանի մարզիկները նոր օլիմպիական խաղերում առաջին ոսկին նվաճել են 1952 թվականին ու անցած 58 տարիների ընթացքում աշխարհին տվել 13 օլիմպիական չեմպիոն:
Արմեն Նազարյանը հայ վերջին օլիմպիական չեմպիոնն է, իսկ Անկախ Հայաստանի՝ առայժմ առաջինն ու միակը:
Սակայն սպորտը վերջին տարիներին Հայաստանում աննախադեպ զարգացում է ապրում: Պեկինի օլիմպիական խաղերում մեր երկրի մարզիկները վեց բրոնզե մեդալ նվաճեցին, որոնք մեր նորանկախ պետության ներկայացուցիչների առաջին օլիմպիական պարգեւներն են: Սակայն դա արդեն մեզ չի բավարարում ու ամեն բան արվում է արդեն 2012-ին Լոնդոնում նոր օլիմպիական չեմպիոններ ունենալու համար:

\"\"
Ալբերտ Ազարյան, մարմնամարզություն, 1956թ., Մելբուռն, 16-րդ եւ 1960թ., Հռոմ, 17-րդ խաղեր:
\"\"
Վլադիմիր Ենգիբարյան, բռնցքամարտ, 1956թ., Մելբուռն, 16-րդ խաղեր:

\"\"
Էդուարդ Ազարյան, մարմնամարզություն, 1980թ., Մոսկվա, 22-րդ խաղեր:

\"\"
Մնացական Իսկանդարյան, հունահռոմեական ըմբշամարտ, Բարսելոնա, 25-րդ խաղեր:

\"\"
Հոկսեն Միրզոյան, ծանրամարտ, 1988թ., Սեուլ, 24-րդ խաղեր:

\"\"
Հոկսեն Միրզոյան, ծանրամարտ, 1988թ., Սեուլ, 24-րդ խաղեր:

\"\"
Արմեն Նազարյան, հունահռոմեական ըմբշամարտ, 1996թ., Ատլանտա, 26-րդ խաղեր:

\"\"
Յուրի Վարդանյան, ծանրամարտ, 1980թ., Մոսկվա, 22-րդ խաղեր:

\"\"
Հրաչյա Պետիկյան, հրաձգություն, 1992թ., Բարսելոնա, 25-րդ խաղեր:

\"\"
Իսկ Վարազդատ Արշակունին մ.թ.ա. 385 թվականին կայացած 291-րդ օլիմպիական խաղերում հավասարը չի ունեցել բռնցքամարտի (կռփամարտ) մրցումներում: Ընդ որում, նրա չեմպիոն լինելու փաստն արձանագրված է Օլիմպիայի թանգարանի հուշատախտակի վրա:

\"\"
Ֆաինա Մելնիկ, աթլետիկա (սկավառականետում), 1972թ., Մյունխեն, 20-րդ խաղեր:

\"\"
Հրանտ Շահինյան, մարմնամարզություն, 1952թ., Հելսինկի, 15-րդ խաղեր:
\"\"
Լեւոն Ջուլֆալակյան, հունահռոմեական ըմբշամարտ, Սեուլ, 24-րդ խաղեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել