Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԵՎ HAYLAND.AM-Ը

Ապրիլ 24,2010 00:00

Ավելի քան 90000 գրանցված այցելու ունեցող Hayland.am ամենամեծ հայկական սոցիալական ցանցը ներկայացել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օրվան նվիրված աննախադեպ նախաձեռնությամբ: Պաշտոնական տարեթվից մի քանի օր առաջ կայքի գլխավոր էջում հայտնվել է հավելում՝ Օսմանյան կայսրության քարտեզի տեսքով: Քարտեզի վրա նշված են 1915թ. հայերի կոտորածի, փախուստի եւ դիմադրության վայրերը: Հավելման մեջ ցանկացողները կարող են հիշատակել Հայոց ցեղասպանության զոհերին՝ մոմ կամ ծաղիկ դնելով մեր ազգակիցների կոտորածի վայրերում: Ըստ «Արմինֆոյի», կայքում գործում է հատուկ բլոգ, որտեղ այցելուները կիսվում են իրենց պապերից լսած պատմություններով՝ Հայոց ցեղասպանության ժամանակ մեր հայրենակիցների ապրած ողբերգության եւ ցուցաբերած հերոսության մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել