Հանրապետության հրապարակում մի հսկա պաստառ կա՝ Կոստան Զարյանի ծննդյան 125-ամյակի մասին հիշեցնող: Քիչ այն կողմ էլ, հենց կառավարության շենքի «քթի» տակ, մեկ ուրիշ հիշեցում կա՝ «Բաղդասարյան Հայկը վատ տղա է»: Եթե ինչ-որ մեկի վատ տղա լինելու մասին «մակագրությունը» մինչ օրս ոչ մեկին չի անհանգստացնում, ուրեմն համապատասխան մարդիկ մտածում են, թե այն ինչ-որ աղերս ունի դասականի հոբելյանի հետ: