Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՋԱՀԵՐՈՎ ԵՐԹ ԴԵՊԻ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ

Ապրիլ 24,2010 00:00

\"\"

«Մենք այս երթն արդեն համարում ենք համախմբման նշան, որովհետեւ չկա մի քաղաքական ուժ, չկա մի շերտ մեր ժողովրդի մեջ, որ այս օրը իր պարտքը չհամարի այցելել Ծիծեռնակաբերդ: Մենք չունենք մի այսպիսի մեկ այլ հարց, որ այսպիսի լայն ընկալում, որ խորքային այսպիսի միավորման նշանակություն ունենա մեր ժողովրդի համար: Ցեղասպանությունը միայն սգո հարց չէ, սա մեր ազգային միասնությունը պահելու եւ մեր խնդիրներին հետամուտ լինելու մի շատ կարեւոր պահանջ է». ջահերով երթի մասնակից երիտասարդներն այսպես էին ներկայացնում իրենց տրամադրությունները: Երեկ երեկոյան բազմահազար երիտասարդներ՝ հանրապետության տարբեր բուհերի ուսանողներ, Հայաստանի գյուղերից եւ քաղաքներից Երեւան եկած ջահելներ, նաեւ տարեցներ, կանայք եւ երեխաներ անձրեւի տակ թրջվելով, կազմակերպված եւ համախմբված Մատենադարանի մոտից՝ Մեսրոպ Մաշտոցի հայացքի ուղեկցությամբ, շարժվեցին դեպի Ծիծեռնակաբերդ՝ փորձելով ամեն կերպ վառ պահել անմար ջահերը՝ ի նշան 1915 թվականի Մեծ եղեռնի զոհերի հիշատակի: Երթի մասնակիցներն առանց հոգնելու վանկարկում էին՝ Ճա-նա-չում:
Կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել