Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱՄԱԿ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԻՆ

Ապրիլ 24,2010 00:00

Հայ արվեստագետների ու գիտնականների մի խումբ դիմել է Չինաստանի կառավարությանը կոչով՝ ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: «Մենք կոչ ենք անում բարեկամ չին ժողովրդին միացնել նրա հզոր ձայնը համաշխարհային հանրությանը, ճանաչելով Հայոց Ցեղասպանությունն եւ դատապարտելով ազգամիջյան ատելության, ազգային խտրականության ու թշնամանքի բոլոր դրսեւորումները, որպեսզի նման ողբերգությունն երբեք չկրկնվի մարդկային պատմության մեջ»- ասված է նամակում: Նամակը ստորագրել են Տիգրան Խզմալյանը, Լեւոն Աբրահամյանը, Զարուհի Մուրադյանը, Հրանուշ Խարատյանը, Լեւոն Չուգասզյանը, Աշոտ Ադամյանը եւ ուրիշները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել