Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԵՐԻ ԿՈՉԸ՝ ԳԵՐՄԱՆԻԱՅԻՆ

Ապրիլ 24,2010 00:00

Եվրոպայի հայերի համագումարը բաց նամակ է ուղղել Գերմանիայի Դաշնային կառավարությանը, Բունդեսթագին եւ արտգործնախարարությանը՝ կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հաղորդում է tert.am-ը։ «Հայ ժողովրդի տառապանքներով լի պատմությունը խաղագնդակ է դառնում այն ազգերի համար, որոնք շահադիտական հաշտության են ձգտում: Հաշտության անհերքելի նախապայմանը մեղքի ճանաչումն է, փաստացիության ճանաչումը: Միայն այդ դեպքում է կարող բանակցությունների հիմք լինել իրական հաշտության համար: Հիշատակի մշակույթը Եվրոպայում անգնահատելի արժեք ունի: Դաշնային կառավարությունը պետք է հնարավորինս խուսափի նման արժեքը առեւտրի առարկա դարձնելուց»,- նշվում է եվրոպահայերի ծավալուն նամակում: Համագումարը կոչ է անում Դաշնային կառավարությանը եւ Բունդեսթագին լուրջ ընդունել Գերմանիայում ապրող վաթսուն հազարանոց հայ համայնքի պահանջը եւ անկեղծորեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել