Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր ներդրումները կնպաստեն ՀՀ տնտեսության աճին»

Ապրիլ 23,2010 00:00

\"\"Մոտ օրերս Երեւանում կբացվի Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) հայաստանյան գրասենյակը: Այդ կապակցությամբ մեր ընթերցողներին ենք ներկայացնում «Առավոտի» բացառիկ հարցազրույցը ԵԱԶԲ նախագահ Իգոր Ֆինոգենովի հետ

 -2009թ. ապրիլին Հայաստանը, ԵԱԶԲ-ի հիմնադիր կապիտալում վճարելով իր մասնաբաժինը` $100 հազար, դարձավ ԵԱԶԲ-ի լիիրավ մասնակից: Ե՞րբ Ձեր ղեկավարած բանկը «վայրէջք կկատարի» Երեւանում:
-Հայաստանում «վայրէջքի», իսկ որ ավելի կարեւոր է` ԵԱԶԲ-ի` ձեր երկրի տնտեսության մեջ «արմատներ գցելու» համար մնացել է վերջին վճռորոշ քայլը` Բանկի եւ ՀՀ կառավարության միջեւ Հայաստանի տարածքում ԵԱԶԲ-ի գործունեության մասին Համաձայնագրի ստորագրումը: Հուսով ենք, որ դա տեղի կունենա ապրիլի 27-ին: Հենց այդ օրն էլ մենք պաշտոնապես կբացենք ԵԱԶԲ-ի ներկայացուցչությունը Երեւանում:
-Բացի ՌԴ-ից եւ Ղազախստանից` ԵԱԶԲ-ի հիմնադիրներից, ուրիշ էլ ի՞նչ երկրներ են ընդգրկված ԵԱԶԲ-ի կազմում, եւ ո՞ր երկիրը կլինի ԵԱԶԲ-ի հաջորդ լիիրավ անդամը:
-Այսօրվա դրությամբ ԵԱԶԲ մասնակից -երկրներից են նաեւ Տաջիկստանն ու Հայաստանը, հաջորդը կլինի Բելառուսը:
-Յուրաքանչյուր երկիր կապիտալի անհատական չափով է մտնում ԵԱԶԲ, ՀՀ-ի «անդամավճարի» չափը մենք գիտենք, իսկ մյուսների՞նը:
-Բանկի հիմնադիր կապիտալում ամենամեծ մուծումները կատարել են հիմնադիրները` ՌԴ-ն եւ Ղազախստանը` համապատասխանաբար $1մլրդ եւ $500 մլն: Պետք է նշեմ, որ այլ երկրների անդամակցությունը մենք չենք դիտարկում որպես կապիտալի խոշորացման միջոց: ԵԱԶԲ-ն բավականաչափ կապիտալիզացված է եւ հնարավորություն ունի կապիտալի շուկայում գրավել միլիարդավոր ԱՄՆ դոլար, ռուսական ռուբլի եւ ղազախական տենգե: Մեր բանկ` նոր անդամներ մտնելու պատճառն ու հետեւանքը մենք տեսնում ենք նրանում, որ հենց այդ ձեւով կարող է ապահովվել անդամ երկրների ընկերությունների հասանելիությունը երկարաժամկետ ներդրումային ռեսուրսներին, որոնք խտացված են ԵԱԶԲ-ում եւ կարող են ուղղվել ազգային տնտեսությունների զարգացմանն ու արդիականացմանը, ինչպես նաեւ՝ բանկի մյուս մասնակիցների հետ նրանց ինտեգրմանը: Ստացվում է մի յուրօրինակ իրավիճակ. բանկը միջոցներ չի խնդրում նոր մասնակիցներից, հակառակը` նրանց է առաջարկում զգալի միջոցներ:
-ԵԱԶԲ-ն գործում է արդեն 4-րդ տարին, Դուք, որպես բանկի հիմնադիր եւ ղեկավար, ինչպե՞ս եք գնահատում բանկի հաջողությունները: Ձեր առջեւ դրված բոլո՞ր նպատակներն եք իրագործել այս տարիների ընթացքում:
-Կարծում եմ, մեր «արդյունավետությունն» ունի մի քանի չափումներ: Նախ՝ կարեւոր է, թե որքանով են մեր աշխատանքի արդյունքները համապատասխանում այն ռազմավարական նպատակներին, որոնք դրված էին մեր առջեւ գործունեության առաջին քառամյակի համար` մինչեւ 2010թ.-ը: Միջազգային ֆինանսական կազմակերպությունների չափանիշներով` կարճ ժամանակահատվածում, մենք ծավալեցինք ակտիվ ներդրումային քաղաքականություն: Ներկայումս Բանկը դիտարկում է ընդհանուր հաշվով $16 մլրդի ծրագրեր, որոնցում Բանկի մասնակցության ծավալը $2,7 մլրդ է: Մենք ֆինանսավորում ենք ծրագրեր, որոնք ուղղված են մասնակից-երկրների կայուն տնտեսական զարգացման ապահովմանը, ունեն հզոր բազմապատկիչ էֆեկտ եւ զգալի ինտեգրացիոն ներուժ: Բանկի կողմից իրականացվող ծրագրերով փոխադարձ առեւտրահոսքերի արտադրական ներուժը կազմում է տարեկան $461,5 մլն, փոխադարձ ներդրումների աճը` $300մլն: ԵԱԶԲ-ն ի վիճակիչ է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային կապիտալի շուկաներում գրավել այնպիսի ծավալներով ֆինանսական միջոցներ, որն անհրաժեշտ է իրեն ներդրումային գործունեության շարունակման եւ զարգացման համար: Միայն 2009-ին մենք հաջողությամբ իրականացրինք եվրոպարտատոմսերի միջազգային թողարկում, ինչպես նաեւ ՌԴ-ում եւ Ղազախստանում տեղադրեցինք ռուբլով եւ տենգեով նոմիանցված մոտ $800 մլնի պարտատոմսեր: Բացի այդ՝ ամրապնդվում է եվրասիական տարածքում ԵԱԶԲ-ի՝ որպես զարգացման միջազգային բանկի դերակատարությունը: Դա հաստատվում է բանկի մասնակիցների քանակի աճով, ինչը նշանակում է նաեւ՝ բանկի գործունեության աշխարհագրության տարածում: Երկրորդ՝ մեր աշխատանքի արդյունավետությունը կարող է գնահատվել նաեւ էֆեկտիվության տեսանկյունից: Օրինակ, ստեղծման իսկ պահից Բանկը իր գործունեության բոլոր գլխավոր ուղղություններում գրանցել է դրական ցուցանիշներ: Նույնիսկ համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում համարժեք եւ ժամանակակից գործիքներ կիրառելու շնորհիվ մեզ հաջողվեց ամբողջովին խուսափել մեր բաժնետերերի միջոցների կորուստից: Եվ վերջապես երրորդ՝ հաճելի է փաստել մեր բանկի հանդեպ խոշոր ինտեգրացիոն միավորումների կողմից վստահության աճը: Մասնավորապես, 2009-ի հունիսին ԵվրԱզէՍ-ի անդամ -պետությունները ԵԱԶԲ-ին օժտեցին ԵվրԱզԷՍ-ի Հակաճգնաժամային ֆոնդի կառավարչի ֆունկցիան: Դա լրացուցիչ պատասխանատվություն է, բայց միաժամանակ վստահության ակնառու արտահայտություն է Բանկի հանդեպ՝ որպես գործունակ ներդրող մեխանիզմի, որը ոչ դյուրին իրավիճակներում ունակ է էֆեկտիվ աշխատել՝ ի շահ ԵվրԱզԷՍ-ի անդամ-երկրների եւ պաշտպանել նրանց կոլեկտիվ շահերը:

-ԵԱԶԲ-ն, Ձեր խոսքերով, միջազգային ֆինանսական կազմակերպություն է՝ միտված Բանկի անդամ- երկրների շուկայական տնտեսության զարգացմանը, նրանց կայուն տնտեսական աճին օժանդակելուն եւ փոխադարձ առեւտրատնտեսական կապերը մեծացնելուն: Ինչ կոնկրետ պլաններ, ծրագրեր ունեք Հայաստանի մասով: Ինչպե՞ս է ԵԱԶԲ-ն աջակցելու մեր երկրի շուկայական տնտեսության զարգացմանը:
-Այն պահից, ինչ Հայաստանը դարձավ բանկի անդամ, ԵԱԶԲ-ն աշխատում է հանրապետության տարածքում ներդրումային ծրագրերի ուսումնասիրման ուղղությամբ: Այժմ մենք աշխատում ենք էներգետիկ ոլորտում ծրագրերի ուղղությամբ, առաջին հերթին՝ էլեկտրոէներգետիկայի, զբաղվում ենք նաեւ տրանսպորտային ենթակառուցվածքներով, սեւ եւ գունավոր մետալուրգիայով, դիտարկում ենք օգտակար հանածոների, մասնավորապես՝ պոլիմետալիկ հանքերի շահագործման եւ մշակման ծրագրեր, կան հետաքրքիր առաջարկներ ՀՀ ագրոարդյունաբերական համալիրի մասով: Ունենք նաեւ հայկական բանկերը ֆինանսավորելու պլաններ՝ մանր եւ միջին բիզնեսը եւ առեւտրային գործողություններ վարկավորելու նպատակով:
-Ինչպե՞ս եւ ո՞ւմ կողմից են հաստատվում ներդրումային ծրագրերը, որոնք Բանկը պատրաստվում է իրականցնել ՀՀ-ում:
-Ցանկացած ծրագրիր, որը ֆինանսավարում է ԵԱԶԲ-ն, հաստատվում է բանկի կառավարության կողմից՝ վարկավորման կոմիտեի որոշման հիման վրա: Որոշ դեպքերում, եթե վարկի գումարն անցնում է $100 մլն-ը, կամ եթե ծրագիրն իրականացվում է ոչ մասնակից-երկրներում, պահանջվում է Բանկի Խորհրդի հաստատումը: Ծրագրերի ընտրության ժամանակ մենք շատ ակտիվ շփվում ենք անդամ- երկրների պետական կառույցների, զարգացման ազգային ինտիտուտների հետ: Հայաստանում մենք առաջին հերթին համագործակցում ենք էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության հետ, որի ղեկավարները՝ նախարար Արմեն Մովսիսյանը եւ փոխնախարար Իոսիֆ Իսայանը նշանակվել են Բանկի խորհրդում ՀՀ ներկայացուցիչներ եւ շատ ակտիվ մասնակցում են ՀՀ տարածքում ԵԱԶԲ-ի գործունեությանը: Իհարկե, վարկավորելու որոշում ընդունելիս մենք անպայման հաշվի ենք առնում, թե որքանով է ծրագիրը առաջնահերթ տվյալ երկրի համար: Օրինակ, եթե դիտարկվող ծրագիրն ընդգրկված է որեւէ ազգային ծրագրում, դա մեզ համար շատ կարեւոր գործոն է՝ հօգուտ այդ ծրագրի որոշում ընդունելու համար:
-Հայաստանում ներկայումս գործող ո՞ր բանկերի հետ եք պատրաստվում համագործակցել:
– Մենք քննարկում ենք «Հայբիզնեսբանկի» հետ համագործակցությունը, մոտ հարաբերություններ ենք հաստատել նաեւ «Ամերիա» բանկի հետ: Մեր մասնագետներն անցկացրել են նրանց ֆինանսական վիճակի, մենեջմենթի որակի, ռիսկերի կառավարման համակարգի, հաճախորդների բազայի վիճակի համալիր վերլուծություն: Այդ նպատակով մեր մասնագետների խումբը ավելի քան մեկ շաբաթ անցկացրեց Հայաստանում: Նշեմ, որ նրանք բարձր են գնահատել մեր գործընկերների պրոֆեսիոնալիզմը: Բացի վերոնշյալ բանկերից, մենք անշուշտ պատրաստվում ենք փուլ առ փուլ զարգացնել հարաբերությունները նաեւ Հայաստանի այլ ֆինանսական ինստիտուտների հետ:
-Ինչպիսի՞ն է բանկի ծրագրերի պորտֆելը հիմա: Քանի՞ ծրագրերում եք մասնակցում, կա՞որոշակի ուղղություն, որով առաջնորդվում եք ծրագրեր ընտրելիս:
– Բանկի անդամ-երկրների տարածքում հաստատված ծրագրերի ընդհանուր ծավալը կազմում է $1,95 մլրդ: Բանկում ներկայումս գտնվում են դիտարկման տարբեր փուլերում գտվող 36 ներդրումային ծրագրեր՝ այդ թվում՝ հայկական կողմի առաջարկները: Եթե խոսենք մեր ներդրումային պորտֆելի ճյուղային բաշխման մասին, ապա ընդհանուր ծրագրերի 48, 3%-ը բաժին է ընկնում արդյունաբերական սեկտորին, 12, 7%-ը՝ էներգետիկային, 17,2%` տրանսպորտին եւ տրանսպորտային ենթակառուցվածքներին, 9,2%-ը հանքարդյունբերությանը, 1,3%-ը՝ ագրոարդյունաբերությանը, 3%` հեռահաղորդակցությանը եւ 8,3%` ֆինանսական սեկտորին: Ծրագրերի ընտրության մեջ աշխատում ենք առավելագույն ճկուն լինել: Կարեւորը, որ ծրագիրը լինի տնտեսապես կայացած, ունենա ԵԱԶԲ անդամ-երկրների համար ինտեգրացիոն էֆեկտներ եւ նպաստի անդամ-երկրների ազգային տնտեսությունների մրցակցային ունակությունների բարձրացմանը: Այս սկզբունքներից ելնելով՝ մենք ֆինանսավորում ենք էլեկտրոէներգետիկ ծրագրերը՝ ՌԴ-ում եւ Ղազախստանում ցանցային ենթակառուցվածքների եւ արտադրական հզորությունների շինարարություն եւ մոդեռնիզացիա, մեքենաշինություն եւ ավիակառուցվածքներ, անտառավերամշակում, նավահանգստային տերմինալների կառուցում, ուրանի հանքերի մշակում, Ղազախստանում նավթային գազի վերամշակման համար հզորությունների ստեղծում, ՌԴ-ում՝ բնական գազի օգտագործման ենթակառաուցվածքների ստեղծում, Ղազախստանում հացահատիկի գնում՝ ՌԴ մատակարարելու համար, Բելոռուսում ԲելԱզ ինքաթափերի ձեռքբերում՝ ռուսական ընկերությունների համար եւ այլն…
-Հայ հասարկության մեջ մտավախություններ կան, որ մենք առանց այդ էլ պարտքերի մեջ թաղված ենք, վարկեր ենք վերցրել ումից հնարավոր է, հիմա էլ՝ ԵԱԶԲ-ից: Մյուս մտավախությունն էլ այն է, որ ինչպես ՀԲ-ն, ԵԱԶԲ-ն էլ կսկսի վարկավորել ինչ-որ պայմաններով՝ «կանեք այսպես, կստանաք վարկը»… Դա միանշանակ չի ընկալվում:
-ԵԱԶԲ-ն ֆինանսավորում է տրամադրում ոչ թե պետությանը, այլ կոնկրետ ընկերություններին եւ ձեռնարկություններին: Ընդ որում՝ մենք պատրաստ ենք աշխատել եւ աշխատում ենք առանց պետական երաշխիքների: Մենք ֆինանսավորում ենք տնտեսապես կայացած ծրագրեր: Դա նշանակում է, որ մեր վարկառուն պետք է ինքը փակի վարկը՝ մեր ֆինանսավորած ծրագրի իրականացումից հետո ստացած եկամուտներից: Այսինքն՝ մեր վարկավորումը երկրի բյուջեի վրա հավելյալ պարտքային բեռ չի դնում: Հակառակը, այն բանից հետո, երբ մեր վարկերով կառուցված ձեռնարկությունը սկսի աշխատել, կաճի արդյուանաբերական արտադրանքի արտադրությունը, այսինքն՝ աճում է պետության ՀՆԱ-ն, նոր աշխատատեղեր են հայտնվում, աճում է հարկային մուտքերի ծավալը: Այդպիսով՝ մեր վարկերը միայն լավացնում են երկրի տնտեսական վիճակը:
Ընդ որում՝ ԵԱԶԲ-ն տալիս է չկապակցված վարկեր՝ մենք չենք պայմանավորում դրանք ինչ-որ հատուկ պահանջներով: Եթե ծրագիրը համապատասխանում է բանկի առաքելությանն ու ռազմավարությանը, եթե մենք ունենք մեր վարկի վերադարձի բավականաչափ երաշխիքներ եւ եթե մեր վարկառուն բավարարում է բանկի ստանդարտ պահանջները, մենք պատրաստ ենք ֆինանսավորել այդպիսի ծրագիրը՝ առանց լրացուցիչ պայմանների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930