Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԼԱՆԽՈԼԻԱՆ ՀՈԳԵԿԱՆ ԼՈՒՐՋ ԽԱՆԳԱՐՈՒՄ Է

Ապրիլ 23,2010 00:00

Առաջին անգամ մելանխոլիայի մասին խոսել է հույն բժիշկ Հիպոկրատը՝ նկարագրելով այն որպես տարատեսակ վախերից եւ հուսահատությունից առաջացած տառապանք: Ավստրալացի պրոֆեսոր Գորդոն Փարքերը՝ Նոր Հարավային Ուելսի համալսարանից, վստահ է, որ մելանխոլիան լուրջ հոգեկան խանգարում է, որը վտանգավոր է մարդու առողջության համար: Այնուամենայնիվ, կենսաքիմիական չափանիշների պատճառով շատ հոգեբույժներ չեն շտապում դասել այն հոգեկան հիվանդությունների շարքին: Ավստրալիայում՝ թաքնված մելանխոլիայով տառապում է 600 000 մարդ:

Ըստ druugs.am-ի՝ մասնագետները զգուշացնում են, որ այս խանգարումն ավելի շատ է դրդում ինքնասպանության, քան դեպրեսիան:

Դրա հիմնական նախանշաններն են ուշադրության կենտրոնացման բացակայությունը, առօրյա գործունեություն ծավալելու համար ֆիզիկական էներգիայի պակասը, ամբողջ օրն անկողնում պառկելու եւ ոչինչ չանելու ցանկությունը, պասիվ տրամադրությունը եւ հաճույք պատճառող երեւույթներով ուրախանալու անկարողությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել