Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ՝ ՄԻՆՉԵՎ 1915Թ.

Ապրիլ 23,2010 00:00

Կեսարիայի (Կայսերի) նահանգ՝ Բունյան

Ենթադրաբար այս շրջանը կառուցվել է 10-րդ դարի սկզբներին: 11-րդ դարում այն անցնում է բյուզանդացիների գերիշխանության տակ: Մինչեւ Առաջին համաշխարհային պատերազմը այստեղ հաշվվում էր մոտ 5887 հայ, որոնցից 1106-ը բնակվում էր Ազիզիյե նահանգում:

Այս նահանգում մոտ 1000-ի հասնող հայեր կային, որոնք հատկապես բնակություն էին հաստատել շրջանի վարչական կենտրոնում: Այստեղ էին գտնվում նաեւ հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցին եւ մեկ դպրոց՝ 40 աշակերտով: Բունյան գավառի վարչական կենտրոնում, Սուրբ Աստվածածին եկեղեցու եւ Մեսրոպյան քոլեջի շուրջ համախմբված էին մոտ 505 հայեր:

Բունյան գավառի հյուսիսային կողմում էր ընկած հայկական մեկ այլ՝ Գիգի գյուղը, որտեղ բնակություն էին հաստատել 350 հայեր: Այստեղ նրանք ունեին Ս. Նիկողայոս եկեղեցին եւ մեկ դպրոց: Հայկական մյուս գյուղն էր Սանօղլանը՝ Սբ. Գեւորգ եւ Սբ. Թորոս եկեղեցիներով: Հարավային կողմում էր Սեվեգհան գյուղը՝ 900 հոգուց բաղկացած հայկական համայնքով, որն ուներ մեկ եկեղեցի, մեկ դպրոց: Գավառի հարավային մասում էր գտնվում նաեւ հայկական Էքրեք գյուղը՝ 2700 բնակիչ: Տեղի հայերն այստեղ ունեին Սբ. Թորոս, Սբ. Աստվածածին, եկեղեցիները եւ երկու դպրոց՝ 150 աշակերտով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել