Սիրողական բռնցքամարտի ԱՄՆ-ի հավաքականը հրաժարվել է մասնակցել ապրիլի 25-ին Բաքվում մեկնարկող աշխարհի երիտասարդական առաջնությանը, որը նաեւ Սինգապուրում կայանալիք պատանեկան առաջին օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշար է: Պատճառը Իսլանդիայում ժայթքած հրաբուխն է ու օդագնացության համար արտանետումների առաջացրած վտանգավորությունը: Այս առիթով ԱՄՆ-ի սիրողական բռնցքամարտի ֆեդերացիայի տարածած պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ թիմի ղեկավարությունը ստեղծված իրավիճակի պատճառով վստահ չէ, որ Ադրբեջան եւ հակառակ ուղղությամբ թռիչքները կանցնեն առանց պատահարների: Եվ առաջնությանը մասնակցելուց հրաժարվելու որոշումը կայացվել է ամերիկացի բռնցքամարտիկների եւ պատվիրակության բոլոր անդամների անվտանգության նկատառումներով: