Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՌԵՔՎԻԵՄԸ»՝ ՀՆՉՅՈՒՆԻ ԱՆԱՄՈՔ ՏՐՏՄՈՒԹՅԱՄԲ

Ապրիլ 23,2010 00:00

Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի առիթով ապրիլի 23-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում, դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, տեղի կունենա համերգ՝ նվիրված Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Հայաստանի կամերային (ղեկավար՝ Ռ. Մլքեյան), «Հովեր» երգչախմբերի (ղեկավար՝ Ս. Հովհաննիսյան), Ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ մեներգիչների՝ Սյուզաննա Մելքոնյան (սոպրանո), Նարինե Անանիկյան (մեցցո սոպրանո), Պերճ Քարազյան (տենոր), Սուրեն Շահիջանյան (բաս) կատարմամբ կհնչի Մոցարտի «Ռեքվիեմը»: Այս մասին «Առավոտին» հայտնեց Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը, հավելելով. «Համաշխարհային երաժշտության այս եզակի կոթողը ցնցում է ոչ միայն հնչյունի մեջ ապրող անամոք տրտմությամբ, այլեւ հանճարեղ կոմպոզիտորի տառապանքի, մարդու հանդեպ տաք սիրո տարերքով: Ունկնդրելով «Ռեքվիեմը», եկեք միասին հարգենք 20-րդ դարի առաջին ցեղասպանության նահատակների հիշատակն ու լայն հանդիսատեսին տեղեկացնենք, որ Մոցարտն էլ չլսեց իր գլուխգործոցի կատարումը: 1791թ. դեկտեմբերի 4-ին միայն կոմպոզիտորի տանը սկսեց հնչել նրա կարապի երգը, բայց երբ մեղեդին հասավ «Լաքրիմոզային», Մոցարտը սկսեց հեկեկալ եւ կատարումն ընդհատվեց: Լույս 5-ի գիշերը նա մահացավ: Ամեն անգամ լսելիս՝ այս մոնումենտալ ստեղծագործությունն արթնացնում է խոր ու նուրբ զգացմունքներ: Հիշատակի այս համերգին աջակցել են մշակույթի նախարարությունը եւ Թեքեյան մշակութային կենտրոնը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել