Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՂՐՂԸԶՍՏԱՆՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ ԵՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ

Ապրիլ 23,2010 00:00

Ղրղըզստանի նախագահի արտահերթ ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 10-ին: Իսկ մինչ այդ, հունիսի 27-ին երկրում տեղի կունենա սահմանադրական բարեփոխումների հանրաքվե: Այդ մասին հաղորդում է ԼՁԸՀ-ՁԸհհ-ը: Ընդսմին, Ռուսաստանն արդեն ակտիվորեն սկսել է Ղրղըզստանում իր համար հարմար թեկնածուի փնտրտուքը: «Մենք սպասում ենք նոր թիմի ձեւավորմանը, որի հետ պետք է խոշոր նախագծեր իրականացնենք: Բնականաբար, Ղրղըզստանի ղեկավարության կազմի առնչությամբ անտարբեր չենք կարող լինել եւ կհետեւենք իրավիճակին: Բայց դա կլինի զուտ ղրղզ ժողովրդի ընտրությունը»,- ասել է ՌԴ կառավարությունում «Կոմերսանտի» աղբյուրը: Վերլուծաբանները հակված են կարծելու, որ այս դեպքում Կրեմլը կգործի ճիշտ այնպես, ինչպես եղավ Ուկրաինայում՝ խաղադրույք անելով մի քանի ցանկալի թեկնածուների վրա: Թե ովքեր են հավակնելու նախագահի պաշտոնին՝ առայժմ չի հաղորդվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել