Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՐԹԻՌԱԿՈԾՎԵԼ Է ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ԷՅԼԱԹ ԾՈՎԱՓՆՅԱ ՔԱՂԱՔԸ

Ապրիլ 23,2010 00:00

Էյլաթ քաղաքը, որտեղ գտնվում է Կարմիր ծովում իսրայելական հայտնի ծովափը, Հորդանանի տարածքից հինգշաբթի օրը ենթարկվել է հրթիռակոծության: «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, ահաբեկիչները քաղաքի ուղղությամբ արձակել են ամենաքիչը երկու հրթիռ, որոնք պայթել են ծովափի շրջանում: «Newsru-Israel»-ի մատուցմամբ էլ, հրթիռներից մեկը հասել է նաեւ Իսրայելի տարածք եւ պայթել Ակաբի արդյունաբերական գոտում: Տուժածների մասին, սակայն, տեղեկություններ չեն հաղորդվում: Այլ աղբյուրների տվյալներով, հրթիռակոծումը իրականացվել է Եգիպտոսի տարածքից եւ հրթիռներից մեկը պայթել է Տաբա քաղաքի սահմաններում:

Իսրայելի անվտանգության ուժերը Հորդանանի իրենց գործընկերների հետ միասին միջադեպի առնչությամբ հետաքննություն են սկսել: Ի թիվս այլ վարկածների, հետաքննվում է նաեւ այն տարբերակը, ըստ որի՝ հրթիռն արձակվել է Եգիպտոսի Սինայի թերակղզուց եւ թիրախը եղել է հենց Էյլաթը: Ե՛վ Հորդանանը, ե՛ւ Եգիպտոսն արդեն հերքել են իրենց տարածքներից հրթիռակոծման մասին տեղեկությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել