Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՐԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՊԱՏԱՍԽԱՆ ՔԱՅԼԵՐ ՁԵՌՆԱՐԿԵԼ

Ապրիլ 23,2010 00:00

Իրանի Խոյի շրջանում քուրդ զինյալների եւ Իրանի հեղափոխության պահապանների բանակի ստորաբաժանումների միջեւ բախում է տեղի ունեցել: Այդ մասին փոխանցում է news.am-ը՝ վկայակոչելով իրանական «Mehr» գործակալությանը: Աղբյուրի մատուցմամբ, Իրանի հեղափոխության պահապանների բանակի մարտիկները PKK-ի իրանյան թեւ համարվող PJAK-ի զինյալների հետ բախման ընթացքում 3 զոհ են տվել:

Իրանին վերաբերող մեկ այլ տեղեկատվություն երեկ տարածել է «Newsru»-ն: Վերջինիս փոխանցմամբ, ԱՄՆ կողմից Իրանին հարվածելու ակնարկներին ի պատասխան, «Իսլամական հեղափոխության պահապանները» Պարսից ծոցում եւ Օրմուզի նեղուցում ռազմական նավատորմի զորավարժություններ են սկսել: Զորավարժություններին, որոնք տեւելու են երեք օր, փորձարկվելու են նոր տեսակի սպառազինություններ, նաեւ փոքր եւ միջին տարածության հրթիռներ: «Սա տարածաշրջանի երկրներին ուղղված խաղաղության ու բարեկամության եւ միաժամանակ ագրեսիվ ծրագրեր դավողներին նախազգուշացման ուղերձ է»,- ասված է պաշտոնական Թեհրանի հայտարարության մեջ: Ի դեպ, զորավարժություններն անցկացվում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ձեւավորման տոնի կապակցությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել