Վաղը, ժամը 11:59-ին, Հանրապետության հրապարակի կենտրոնական գորգի վրա տեղի կունենա Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված «Եկել է ժամանակը» խորագրով լռության ակցիա: Մասնակցում են 95 հոգի՝ ճանաչված երիտասարդ արտիստներ եւ ուսանողներ, որոնց միջոցով գորգի վրա գրվելու է «95» պատկերը: Մոմերով՝ 1 րոպե լռությամբ, հաղորդագրություն է ուղարկվելու ամբողջ աշխարհի երիտասարդությանը, որ «Եկել է ժամանակը, որպեսզի Հայոց ցեղասպանությունը ընդունվի ամբողջ աշխարհի կողմից»: Կազմակերպիչը «ՅՈՒՆԻ ՍԹԱՖ» ընկերությունն է: