Վերջին շրջանում աշխարհի ուշադրությունը Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի վրա էր, որտեղ հայտնաբերվեցին Մենդելեեւի աղյուսակի նոր տարրեր:
Հայտնաբերության հեղինակը միջուկային ֆիզիկայի բնագավառում հայտնի գիտնական, ՌԴ ԳԱԱ ակադեմիկոս, Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Ֆլյուրովի անվան միջուկային ռեակտորների գիտական ղեկավար Յուրի Հովհաննիսյանն է: Այս օրերին հայազգի գիտնականը Երեւանում է: Ինչպես ինքն է նշում, այցի նպատակն է՝ Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի վերակառուցման միջոցառումների քննարկումը, գիտական հետազոտությունների ուղղությունների ճշգրտումը, ինչպես նաեւ Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի հնարավոր աջակցությունն այդ գործընթացներին: Երեկ գիտնականը հանդիպում ունեցավ ԵՊՀ ուսանողների հետ, որոնց կարդաց դասախոսություն Մենդելեեւի աղյուսակի նոր՝ 112-118 հաջորդական համարներով տարրերի հայտնաբերման մասին: