Մեր հայրենակից Անուշ Էլբակյանի «Իմ Էյֆելը» լուսանկարը վերջերս ճանաչվել է 10-րդ փուլի հաղթող՝ ՌԴ «Իզվեստիա» օրաթերթի կողմից անցկացրած մրցույթում: Մրցույթը անցկացվում էր 10 փուլով: Վերջերս Անուշ Էլբակյանը ճանաչվեց հաղթող նաեւ Երեւանում Elwood, NDP Group եւ Altro ընկերությունների կազմակերպած ցուցահանդեսու: Այս անգամ ներկայացված էին Անուշի 14 լուսանկարներ: 19-ամյա Անուշը ստացել է հրավեր մասնակցելու Էդինբուրգում (Շոտլանդիա) կայանալիք ամենամյա ցուցահանդեսին՝ իր լավագույն 10 լուսանկարներով: Նա կմասնակցի նաեւ ամերիկյան ամսագրի հայտարարած մրցույթին (Նյու Յորք), որը նվիրված է լինելու ֆրանսիացի հանրաճանաչ լուսանկարիչ Կարտիե-Բրեսսոն Անրիին: Այժմ Անուշը աշխատում է «Աշխարհը եւ հայերը» շարքի վրա: Առաջիկայում Երեւանում կկազմակերպվի Ա. Էլբակյանի անհատական ցուցահանդեսը: