Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԷԼ ԿՄԱՍՆԱԿՑԻ

Ապրիլ 23,2010 00:00

Մայիսի 9-ին Հայաստանի զինծառայողները կմասնակցեն Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացվելիք շքերթին: Հայաստանը ընդգրկվել է ՌԴ պաշտպանության նախարարության նախապատրաստած այն երկրների ցուցակում, որոնց զորակազմերը մասնակցելու են Հաղթանակի շքերթին: Նախկին ԽՍՀՄ հանրապետություններից, Հայաստանից բացի, շքերթին կմասնակցեն Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի եւ Ուկրաինայի զինծառայողները: Մոլդովան հրաժարվել է մասնակցել շքերթին՝ վկայակոչելով տնտեսական պատճառներ: Մայիսի 9-ի շքերթին մասնակցելու վերաբերյալ վերջնական որոշում չի կայացրել նաեւ Ուզբեկստանը: Կարմիր հրապարակով հանդիսավոր շարքով կանցնեն նաեւ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի զինվորականները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել