Տիգրանաշեն գյուղի մոտ, դեռեւս չպարզված հանգամանքներում, «Լեքսուս» մակնիշի 11 ՏՏ 222 պետհամարանիշի ամենագնաց մեքենան շրջվել է: Պատահարի հետեւանքով վնասվածքներ են ստացել Եղեգնաձորի բնակիչներ՝ 39-ամյա Ա. Դոնուղյանը եւ 38-ամյա Ա. Ստեփանյանը: Ա. Դոնուղյանը մահացել է: Ա. Ստեփանյանի վիճակը, որը տեղափոխվել է Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն, բժիշկները գնահատել են կայուն ծանր: