Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ ԷՐ «ԸՆԿԵՐԱՎԱՐԻ»

Ապրիլ 23,2010 00:00

«Պռոստը ստացվեց» շարքից

Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Է. Մանուկյանի նախագահությամբ, լսեց Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով հարուցված հերթական քրեական գործը: Մայիսյան գյուղի 47-ամյա ջրմուղագործ Արամ Ստեփանյանը դանակահարել էր Էդուարդ Մաթեւոսյանին: Ամբաստանյալը դատարանում հայտարարեց. «Ախր նա ոչ միայն իմ դասարանից է եղել, այլեւ հայրս նրա քավորն է: Ես սրտանց չեմ ուզել իրեն վիրավորել, պռոստը ստացվեց»: Նույնը հաստատեց նաեւ տուժողը՝ Է. Մաթեւոսյանը, ով ասում էր, թե դանակահարողը իրեն «ընկեր տղա է», ինքը ոչ մի բողոք էլ չունի, ուղղակի աղիներն են վնասվել, հիվանդանոց է պառկել ու «նստած տեղը» 350 000 դրամի ծախսի տակ ընկել: Դատավորի այն հարցին էլ. «Եթե խմած չլինեիր, կդանակահարեի՞ր», թե ամբաստանյալը, թե տուժողը փորձում էին համոզել, որ իրենք խմած չեն եղել: Ի դեպ, նախքան դանակահարությունը, երկու հարեւանները մեկ շաբաթով խռով են եղել, եւ հավաքվել են իրենց հաշտեցումը նշելու, որն էլ, սակայն, ավարտվել է ողբերգական տեսարանով: Մեղադրյալը ազատամարտիկ էր, մասնակցել է արցախյան պատերազմին, նաեւ պարզվեց, որ նա հոգեկան շեղումներ ունի, գրանցված է Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում, պատերազմի տարիներին էպիլեպսիա է ձեռք բերել: Դատահոգեբանական փորձաքննությամբ հաստատվել է, որ նա հարեւանին դանակահարել է հոգեկան խախտման ժամանակ, որն ի հայտ է եկել ալկոհոլի ազդեցության տակ, իսկ սա նշանակում է, որ նա ենթակա է անմեղսունակ ճանաչվելու:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել