Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԽՈՐԹ ՀԱՅՐԸ ՓՈՐՁԵԼ ԷՐ ԲՌՆԱԲԱՐԵԼ ԱՂՋԿԱՆ

Ապրիլ 23,2010 00:00

\"\"Նա դատապարտվեց 10 տարվա ազատազրկման

Երկրաշարժից երկու տարի անց 6-ամյա մի աղջնակի բռնաբարելու համար գյումրեցիները, ի ցույց աշխարհի, կենտրոնական հրապարակում խարույկի վրա այրեցին հայտնի մի ֆոտոնկարչի: Սակայն այս դաժան պատիժը, չգիտես ինչու, դաս չի եղել ազգությամբ եզդի Ռ. Ա.-ի համար, ով փորձել էր բռնաբարել իր կնոջ դստերը՝ 14 տարին չլրացած Ս. Հ.-ին:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Էդուարդ Մանուկյանի նախագահությամբ, լսվեց Ռ. Ա.-ի դեմ Քրօրի 139 հոդվածի 3-րդ մասով հարուցված քրեական գործը: Ըստ գործի նյութերի՝ 31-ամյա հացթուխ Ռ. Ա.-ն իր հիվանդ մորը տեսակցելու, նրան սնունդ տանելու պատրվակով, իր կնոջ՝ Ա. Հ.-ի անչափահաս դստեր հետ գնացել է վերջինիս տուն: Հասնելով այնտեղ՝ մոր հետ սկսել է կերուխում անել, ոգելից խմիչք օգտագործել, որից հետո անչափահաս աղջկան խաբելով, ձեռքից քաշելով տարել է հյուրասենյակ, հանել հագուստները, պառկեցրել է մահճակալին ու կատարել սեքսուալ բնույթի գործողություններ: Տուժողի պատմելով, խորթ հայրը երբեւէ անտարբեր չի եղել իր նկատմամբ, թեեւ 2 տարի է, ինչ փաստացի ամուսնացած է իր մոր հետ, սակայն առիթը բաց չի թողել իր նկատմամբ համակրանքն արտահայտելու՝ փաթաթվել, շոյել ու համբուրել է աղջկան: Ինչպես դատարանում պատմեց տուժողը, նույնիսկ մի անգամ, իբրեւ թե վատ մարդկանց ձեռքը չընկնելու պատրվակով, առաջարկել է միասին տեղափոխվել Ռուսաստան՝ բնակության: Այս ամենը զգալով հանդերձ, 2 տարի շարունակ անչափահաս Ս. Հ.-ն ձայն չի հանել, որպեսզի չբարդացնի ընտանեկան վիճակը: Անչափահասի լռությունը թերեւս երկար տեւեր, եթե Ռ. Ա.-ն չափը չանցներ. աղջիկը անբարո տղամարդու գրկից դուրս է պրծել՝ նրա ձեռքը կծելով: Այնուհետեւ վերցրել է գետնին ընկած սրբիչը, փաթաթել իր մերկ մարմինը ու տնից դուրս է եկել:

Քանի որ հարբած տղամարդը իրեն չի հետեւել, դրսում որոշ ժամանակ մնալուց հետո, Ս. Հ.-ն արթնացրել է խոր քուն մտած մոր ամուսնուն, ու պարտադրել իրեն տուն տանել: Վերջինս տաքսի է կանչել ու այսպես հեռացել են: Ռ. Ա.-ն անչափահաս աղջկան սպառնացել է ծեծել, եթե այս մասին համարձակվի որեւէ մեկին պատմել: Սակայն աղջիկը, տուն հասնելուն պես, պատմել է տատիկին, ով էլ դիմել է իրավապահների օգնությանը:

Ի դեպ, նախաքննական մարմնին տված ցուցմունքում մանկապիղծը հրաժարվեց իր մեղքն ընդունել, սակայն դատարանում զղջաց իր արարքը՝ պատճառ բռնելով ոգելից խմիչքը:

Հետաքրքիրն այն է, որ աղջկա մայրը այս մասին տեղեկացել է ոստիկանությունում, դեպքից 3 օր հետո, իսկ մինչ այդ որեւէ արտառոց բան չի նկատել: Դատակենսաբանական եւ դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվել է, որ տղամարդը թեեւ չի հասցրել սեռական հարաբերություն ունենալ անչափահաս աղջնակի հետ, սակայն նրա մարմնից վերցված քսուկներում սերմ է հայտնաբերվել:

Դատարանը, հաշվի առնելով կատարված հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանը, նրան դատապարտեց 10 տարվա ազատազրկման, թեեւ, գյումրեցիների կարծիքով այն պետք է լիներ ցմահ ազատազրկում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել