Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ՝ ԴԱԺԱՆ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Ապրիլ 23,2010 00:00

Դատարանը հիմնավորված է համարել 2009թ. մարտի 29-ին տաքսու վարորդ Գ. Սարուխանյանին սպանելու համար Մանուկ Սահակյանին եւ Վարդան Վարդանյանին նախաքննական մարմնի առաջադրած մեղադրանքները:

Դատարանը հավաստի է համարել մեղադրող դատախազների կողմից ներկայացված ապացույցները առ այն, որ 2009 թ. մարտի 29-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Մանուկ Սահակյանը եւ Վարդան Վարդանյանը կանգնեցրել են Գարիկ Սարուխանյանին պատկանող ՎԱԶ- 21010 մակնիշի տաքսու տարբերանշանով ավտոմեքենան եւ պատվիրել, որ վարորդն ավտոմեքենան վարի դեպի Մարգարյան եւ Հալաբյան փողոցների խաչմերուկ: Հենց այդտեղ էլ ավտոմեքենան ավազակությամբ հափշտակելու նպատակով նրանք հարձակվել են Գ. Սարուխանյանի վրա, բռնություն գործադրել նրա նկատմամբ եւ առանձին դաժանությամբ դանակի բազմաթիվ հարվածներ հասցրել: Այնուհետեւ Գ. Սարուխանյանի մարմինը տեղափոխել են Սիլիկյան թաղամասի մոտ՝ Սպանդարյան արտադրական հանգույցին հարակից ամայի մի տարածք, եւ այդ պահին դեռեւս կենդանի Գ. Սարուխանյանի մարմինը քարշ տալով իջեցրել փոսի մեջ ու այն ծածկել խճաքարերով: Հափշտակելով Գ. Սարուխանյանի մոտ եղած $300-ը, 28 000 դրամ արժողությամբ բջջային հեռախոսը, 40 000 դրամ արժողությամբ ֆոտոխցիկը եւ ավտոմեքենան՝ Մ. Սահակյանն ու Վ. Վարդանյանը հեռացել են, իսկ Գ. Սարուխանյանը, ստացած մարմնական վնասվածքներից եւ անօգնական վիճակում մնալով խճաքարերի տակ, մահացել է: Դատավճռով Մանուկ Սահակյանը եւ Վարդան Վարդանյանը հանցավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 8-րդ կետերով, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Դատարանը Մանուկ Սահակյանին դատապարտել է ցմահ ազատազրկման, իսկ Վարդան Վարդանյանին՝ 15 տարի ազատազրկման:

Մեղադրող դատախազները ներկայացրել են վերաքննիչ բողոք՝ միջնորդելով մասնակի բեկանել դատավճիռը եւ Վարդան Վարդանյանին եւս դատապարտել ցմահ ազատազրկման:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել