Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Համերգից չբացակայե՛ք

Ապրիլ 23,2010 00:00

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մխիթար Մնացականյանը երեկ կառավարությանը ներկայացավ առաջարկով, այն է՝ Հայրենական մեծ պատերազմի վետերաններին տրամադրել համապատասխան վկայականներ, որոնք թույլ կտան նրանց տրանսպորտային բոլոր միջոցներից օգտվել անվճար: Սրան ի պատասխան, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ մասնավոր «գծատերերին» դա պարտադրել չեն կարող եւ թողնում են նրանց բարի կամքին: Տ. Սարգսյանը նաեւ տեղեկացրեց, որ Ցեղասպանության 95-րդ տարելիցի նախաշեմին երիտասարդական մի քանի կազմակերպություն դիմել է վարչապետին նամակ-խնդրանքով, որպեսզի արգելի ապրիլի 24-ին զվարճանքի վայրերի գործունեությունը: Տ. Սարգսյանը սրան ի պատասխան էլ հայտարարեց, որ հարիր չէ կիրառել պարտադրանք. «Բոլորը գիտեն Ծիծեռնակաբերդի ճանապարհը, պետք չէ այն ցույց տալ»: Այս առնչությամբ ապրիլի 24-ին Օպերային թատրոնում կկայանա Ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված համերգ, որին հրավիրված են կառավարության եւ պետական այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ: Կառավարության երեկվա նիստի ընթացքում մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հանդես եկավ հայտարարությամբ. «Հարգելի գործընկերներ, խնդրում եմ համերգից մի 15 րոպե շուտ գալ եւ զբաղեցնել ձեր տեղերը, անպայման ներկա գտնվեք համերգին, որովհետեւ յուրաքանչյուրիդ հանձնված է 2-ական հրավիրատոմս, ու ձեր բացակայության դեպքում համերգասրահում թափուր տեղերը զգալի կլինեն»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել