Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պահանջում ենք

Ապրիլ 23,2010 00:00

Ապրիլի 7-ին Տիրասպոլ քաղաքում ձերբակալված լրագրող Էռնեստ Վարդանյանի գործով Մերձդնեստրյան Հանրապետության նախագահ Պ. Սմիռնովին են դիմել հայաստանյան լրագրողները: Գործի առնչությամբ տարածված հաղորդագրությունները, ըստ հայաստանյան լրագրողների, վկայում են ձերբակալության հետ կապված բազմաթիվ իրավախախտումների եւ անվտանգության մարմինների անհամաչափ գործողությունների մասին: Ցավոք, այսօր լրագրողներն ավելի հաճախ են դառնում զանազան հետապնդումների եւ բռնությունների զոհ: Անազատության մեջ գտնվող հայազգի լրագրող Էռնեստ Վարդանյանը հայտնվել է առավել անելանելի վիճակում՝ ենթարկվելով հետապնդումների այնպիսի կառույցների կողմից, որոնք «մեղադրյալին» հնարավորություն չեն տալիս նույնիսկ ընտրելու սեփական պաշտպանին՝ մի երեւույթ, որը հակասում է մարդու իրավունքների ամենատարրական նորմերին: Սա առիթ է տալիս կասկածելու, որ Է. Վարդանյանի դեմ իրականացրած գործողությունները նաեւ ազգատյացության դրսեւորումներից են: Մտահոգված Էռնեստ Վարդանյանի խնդրով՝ լրագրողները պահանջում են անհապաղ տրամադրել պաշտպան: Պաշտոնապես հրապարակել մեղադրանքի էությունն ու հիմնավորումը: Հնարավորություն տալ իրավապաշտպան եւ լրագրողական կազմակերպություններին, ընտանիքի անդամներին՝ տեսակցելու Էռնեստ Վարդանյանին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Էռնեստ Վարդանյանը երկու անչափահաս երեխաների հայր է (6-ամյա որդու եւ 9-ամսական դստեր)՝ փոխել խափանման միջոցը քաղաքից չբացակայելու ստորագրությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել