Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Կատեգորիկ» հերքեց

Ապրիլ 23,2010 00:00

Ըստ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակի, հայ-թուրքական հարաբերությունների գործընթացում Հայաստանը «հավասարակշռված եւ հանդարտ մոտեցում է որդեգրել», իսկ Թուրքիան եւ Ադրբեջանը «ջղաձիգ ցնցումների մեջ են»: Խաչիկ Գալստյանը նաեւ հայտարարեց, որ «Թուրքիան եւ Ադրբեջանը հայ-թուրքական հարաբերությունների բարելավման եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերի լուծման գործընթացներում ցուցաբերում են «կրծոտման» քաղաքականություն՝ նրանք պահանջում են առավելագույնը՝ գոնե ստանալու իրենց ուզածը»: ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակի կարծիքով, հայ-թուրքական գործընթացում Թուրքիայի թույլ տված սխալների շնորհիվ հնարավոր եղավ, որ հայկական կողմը ղարաբաղյան հարցում կոշտացնի իր դիրքորոշումը. «Ես կարծում եմ, որ այս սխալ մարտավարական հաշվարկը թույլ տվեց հայկական կողմին էլ ավելի կարծրացնելու ղարաբաղյան հիմնահարցում իր դիրքորոշումները, ինչը մենք նկատեցինք նախագահի վերջին հրապարակային ելույթներում»:

Խաչիկ Գալստյանը հերքեց նաեւ վերջին օրերին Երեւանում արձանագրված՝ շուրջ 60 հոգու մասնակցությամբ աղմկահարույց քրեական միջադեպին ԲՀԿ-ի մասնակցությունը. «Մամուլը շահարկում էր, թե դա ՀՀԿ-ԲՀԿ հերթական հակասության, հակամարտության արդյունք է, կատեգորիկ հերքում եմ դա: Հանրապետական կուսակցության հետ մենք ունենք առողջ գործընկերային հարաբերություններ»:

.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել