ուղղված են մասնակից–երկրների կայուն տնտեսական զարգացման ապահովմանը, ունեն հզոր բազմապատկիչ էֆեկտ եւ զգալի ինտեգրացիոն ներուժ: Բանկի կողմից իրականացվող ծրագրերով փոխադարձ առեւտրահոսքերի արտադրական ներուժը կազմում է տարեկան $461,5 մլն, փոխադարձ ներդրումների աճը` $300մլն: ԵԱԶԲ–ն ի վիճակիչ է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային կապիտալի շուկաներում գրավել այնպիսի ծավալներով ֆինանսական միջոցներ, որն անհրաժեշտ է իրեն ներդրումային գործունեության շարունակման եւ զարգացման համար: Միայն 2009-ին մենք հաջողությամբ իրականացրինք եվրոպարտատոմսերի միջազգային թողարկում, ինչպես նաեւ ՌԴ–ում եւ Ղազախստանում տեղադրեցինք ռուբլով եւ տենգեով նոմիանցված մոտ $800 մլնի պարտատոմսեր: Բացի այդ՝ ամրապնդվում է եվրասիական տարածքում ԵԱԶԲ–ի՝ որպես զարգացման միջազգային բանկի դերակատարությունը: Դա հաստատվում է բանկի մասնակիցների քանակի աճով, ինչը նշանակում է նաեւ՝ բանկի գործունեության աշխարհագրության տարածում: Երկրորդ՝ մեր աշխատանքի արդյունավետությունը կարող է գնահատվել նաեւ էֆեկտիվության տեսանկյունից: Օրինակ, ստեղծման իսկ պահից Բանկը իր գործունեության բոլոր գլխավոր ուղղություններում գրանցել է դրական ցուցանիշներ: Նույնիսկ