Բրիտանացի գիտնականները հայտնաբերել են, որ սթրեսային ռեակցիայի հաղթահարման առավել լավ միջոց համարվում է ընթերցանությունը:
Սասեկսի համալսարանի հետազոտողները կամավորներին ենթարկել են մի շարք թեստերի եւ վարժությունների, որոնք հանգեցնում են ընկճախտի: Դրանից հետո նրանց առաջարկել են օգտվել ռելաքսացիայի ամենատարածված ձեւերից մեկից, որի արդյունավետությունը գնահատել են զարկերակի նորմալացման եւ մկանային տոնուսի մեթոդով: Հայտնաբերվել է, որ ընկճախտի մակարդակը ամենից լավ իջեցնում է ընթերցանությունը՝ 68%-ով: Զարկերակի նորմալացման եւ մկանների հանդարտեցման համար բավարար էր միայն 6 րոպե լուռ կարդալը: Երաժշտություն լսելը ընկճախտի մակարդակը նվազեցնում էր 61%-ով, մեկ բաժակ սուրճը կամ թեյը՝ 54%-ով, իսկ զբոսանքը՝ 42%-ով: Վիդեոխաղերը ընկճախտն ավելի քիչ են նվազեցնում՝ մոտ 21%-ով, մինչդեռ խաղի ընթացքում զարկերակը էապես չի նվազում: