Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉ ԳԻՏԵՆՔ ԱՅԴ ՄԱՍԻՆ…

Ապրիլ 22,2010 00:00

Կամ «ոսկեգույն անձրեւը»՝ սեքսուալ խաղի տարատեսակ

«Ժամանակին՝ հարյուրամյակներ առաջ, Ֆրանսիայում այս երեւույթը համարվում էր սեքսուալ կյանքի բազմազանության տարատեսակներից մեկը, երբ զույգը սեքսով էր զբաղվում ցնցուղի տակ»,- ասում է սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը (լուսանկարում) ու հավելում, որ ժամանակակից սեքսուալ ասպարեզում «ոսկեգույն անձրեւը» բովանդակային առումով լրիվ փոխվել է:
«Ոսկեգույն անձրեւ» այսօր կոչվում է այն երեւույթը, երբ սեռական հարաբերության ժամանակ անձը սեռական բավարարվածություն է ստանում՝ միզելով զուգընկերուհու (զուգընկերոջ) վրա:
Յուրաքանչյուր զույգ իրավասու է ընտրել, թե սեքսուալ բազմապիսի խաղերից ո՞ր ձեւն է նախընտրում, եւ «ոսկեգույն անձրեւն» էլ բացառություն չէ:
Սեքսապաթոլոգը նշում է նաեւ, որ «ոսկեգույն անձրեւը» կարելի է համարել սեռական խաղերի տարատեսակներից մեկը, եթե այն իրականացվում է ոչ ստիպողաբար, փոխադարձ համաձայնությամբ եւ, իհարկե, երկկողմանի հաճույքաբեր լինելու դեպքում:
Վ. Շահրամանյանի փոխանցմամբ, սեքսուալ այդ խաղատեսակին պատրաստվելիս, սովորաբար, զուգընկերներից մեկը շատ քանակությամբ հեղուկ է ընդունում (ջուր, հյութ, թեյ, սուրճ) կամ ձմերուկ ուտում: Այդ դեպքում մեզը բնորոշ հոտ եւ գույն չի ունենում: Չնայած ոմանք նախընտրում են առավոտյան վայելել «ոսկեգույն անձրեւը», քանի որ այն այդ պահին ունենում է յուրահատուկ հոտ:
«Սեքսուալ նմանատիպ խաղի սիրահարները հաճույք են ստանում սեռական օրգաններին մոտ լինելուց եւ երբեմն նաեւ՝ հպվելուց, ինչից զուգընկերները զգում են հոգեբանական եւ ֆիզիոլոգիական միասնականություն, սեքսուալ լիարժեք ներդաշնակություն եւ փոխադարձ վստահություն («Ես սիրում եմ այն ամենը, ինչը կապված է քեզ հետ, քո ամբողջ մարմինը եւ այն, ինչ կա քո մարմնում՝ քրտինք, թուք, մեզ եւ այլն»)»,- ասում է Վ. Շահրամանյանը:
Այն դիտարկմանն էլ, թե շատերը այս կարգի հաճույքը համարում են հիվանդություն, բժիշկը մանրամասնեց. «Երեւույթը հիվանդություն կարելի է համարել միայն այն դեպքում, եթե այն կատարվում է ստիպողաբար կամ փոխարինում է բնական սեռական ակտին, այսինքն՝ երբ անձը բավարարվում է միմիայն այդ տարբերակով»:
Ի դեպ՝ հիվանդությունների մասին. արդյո՞ք մեզի միջոցով կփոխանցվի վեներական հիվանդությունը: «Առավոտի» այս հարցին պատասխանում է մաշկավեներաբան Արտակ Ղազարյանը. «Մեզի միջոցով փոխանցվող սպեցիֆիկ միկրոբներ, որպես այդպիսին՝ չկան: Բայց գոյություն ունեն սեռավարակներ, որոնք կարող են փոխանցվել մեզի միջոցով: Այսինքն, եթե մեզը ընկնի լորձաթաղանթի վրա կամ օգտագործվի խմելու տարբերակով՝ այն կարող է դառնալ վարակի աղբյուր: Թեեւ վարակման հավանականությունը զգալիորեն քիչ է, ի տարբերություն սեռական ակտի»:
Ա. Ղազարյանին հարցրինք նաեւ, թե արդյո՞ք մեզի հետ սերտ շփումը վնաս կարող է հասցնել մաշկին: «Եթե տվյալ անհատը ունի մեզում որոշ նյութերի նկատմամբ ալերգիկ հակում, ապա հնարավոր է, որ մեզի հետ սերտ շփված մարմնի հատվածում հայտնվի բորբոքում, քոր, ցան, չորություն: Այստեղ արդեն անհատական մոտեցում է պահանջվում: Անհրաժեշտ է դիմել համապատասխան մասնագետի: Ալերգիա կարող է առաջանալ նաեւ այն դեպքում, եթե տվյալ անհատը զզվող է, եւ այդ ակտը կատարվել է անկախ իր կամքից».- եզրափակում է մաշկավեներաբանը:
Ի դեպ, Ա. Ղազարյանը «ոսկեգույն անձրեւից» տուժած հիվանդներ չմտաբերեց:
Հավելենք, որ «ոսկեգույն անձրեւի» մասին խոսել չցանկացան հոգեբանները: Մեր կողմից հարցված հոգեբաններն այն կարծիքին էին, որ «ոսկեգույն անձրեւը» այն թեման չէ, որի մասին կարող են բարձրաձայնել:
Վ. Շահրամանյանի համոզմամբ, «ոսկեգույն անձրեւը» ազգային մենտալիտետի հետ ոչ մի կապ չունի, այն կարող է ծառայել զուտ սեքսուալ յուրահատուկ բազմազանության միջոց:
Փորձեցինք նաեւ սեքսուալ բազմազանության վերաբերյալ տեղեկություններ գտնել վերջերս այս կարգի թեմաներին անդրադարձող հայկական ինտերնետ կայքերում, բայց… Փոխարենը, ուրոլագնիայի, Pissing-ի մասին (դրանք «ոսկեգույն անձրեւի» հոմանիշներն են), թեժ քննարկում էր ծավալված https://www.womanstory.ru եւ https://www.passion.ru կայքի մշտական բնակիչների կողմից: Ստորեւ ներկայացնում ենք մի քանի դիտարկումներ «Pissing»-ի մասին: Ավելորդ ենք համարում նաեւ նշելու, թե «Pissing»-ի մասին որքան պոռնոֆիլմեր են նկարահանված եւ նույն բնույթի լուսանկարներ տեղայնացված համացանցում: PURGEN կեղծանունը կրող մասնակիցը, ով մասնագիտությամբ բժիշկ էր՝ գրել էր. «Ֆու-ու-ու: Պարոնայք, դա գարշելի է: Կոյուղու հոտ է գալիս: Տիկնայք եւ պարոնայք, մի մոռացեք, որ կարիքներ հոգալու համար գոյություն ունի զուգարան… Չեմ կարծում, թե հարգալից բան է զուգընկերոջ վրա միզելը»:
Այլ կարծիքի էր մասնագիտությամբ վարորդը, կեղծանունը՝ SEXBOY. «Պետք է ասեմ, որ ինձ դուր է գալիս այս կարգի սիրախաղը: 10 տարուց ավելի է, ինչ ես ամուսնացած եմ: Երբ կինս «պի-պի» է ցանկանում, ես միանգամից ծնկի եմ իջնում, հանում նրա վրայից անդրավարտիքը եւ մոտեցնում միզամանը: Ինձ դուր է գալիս հետեւել, թե ինչպես է նա միզում…»: Իսկ վարսահարդար՝ RAKUSHKA անունը կրող 25-ամյա աղջիկը այսպես ասաց. «Ամուսինս ասում է, որ «ոսկեգույն անձրեւը» Հիտլերի ամենասիրելի գործն է եղել: Նրան դուր էին գալիս կանայք, որոնք միզում էին իր վրա»:
LOKKI ներկայացած անհատն էլ չցանկանալով չբացահայտել սեռը՝ ասաց. «Ոսկեգույն անձրեւ», օ~, շատ պոետիկ է հնչում: Բայց եթե մի պահ պատկերացնեմ, թե ինչ է այն, ներեցեք, սիրտս խառնում է…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել