Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխատեղում

Ապրիլ 22,2010 00:00

ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ Եվրոպայի 2011 թվականի առաջնության ընտրական մրցաշարի «B» խմբի խաղացանկում փոփոխություններ են կատարվել: Ըստ աղբյուրի, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան եւ Ռուսաստանի ֆուտբոլային միությունը պայմանավորվել են փոխատեղել իրենց ազգային հավաքականների միջեւ կայանալիք հանդիպումների վայրերը: Այսպիսով, Հայաստանի ազգային հավաքականը եկող տարվա մարտի 26-ին կընդունի Ռուսաստանի ընտրանուն, որից հետո հունիսի 14-ին ինքը կհյուրընկալվի մրցակցին: Այս տարբերակը, որքան հիշում ենք, մեր թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի սրտով է. նա խմբի խաղացանկի հայկական կողմի տարբերակի մշակման ժամանակ ցանկություն էր հայտնել, որպեսզի ընտրական մրցաշարում Հայաստանը ռուսների հետ առաջին հանդիպումն անցկացնի սեփական հարկի տակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել