Հայաստանի առաջատար գրոսմայստերներ Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը ներկայումս Երեւանում նախապատրաստվում են ապրիլի 25-ից մայիսի 8-ը Ռուսաստանի Նալչիկ քաղաքում կայանալիք ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix» խաղարկության երրորդ փուլին: Նալչիկում մեր մարզուհիների մրցակիցները լինելու են Համփի Կոներուն (Հնդկաստան), Հու Յիֆանը եւ Ժաո Քսյուն (երկուսն էլ՝ Չինաստան), Պիա Կրամլինգը (Շվեդիա), Նանա Ձագնիձեն (Վրաստան), Տատյանա Կոսինցեւան եւ Բաիրա Կովանովան (երկուսն էլ՝ Ռուսաստան), Ժու Չենը (Քաթար), Մոնղոնթուլ Բաթհույագը (Մոնղոլիա), Բեթեւլ Յիլդիզը (Թուրքիա):
Երեկ Լիլիթ Մկրտչյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ ինքն ու Էլինան մրցավայր մեկնելու են ապրիլի 23-ին: Նրանց հետ է լինելու նաեւ մարզիչը՝ գրոսմայստեր Աշոտ Անաստասյանը: